Բարի օր Հասարակություն 

Կարևոր բանակցություններից առաջ ես կարող է որոշեմ, որ գիշերն Արփին պետք է իմ ծոցը քնի. Վարչապետն անկեղծացավ մինչև վերջ

Արցախ գնալիս ես գիտեի, որ շատ կարևոր տեքստ պետք է ասեմ, ես դրա վրա աշխատում էի, շատ նուրբ իրավիճակ էր: Ինձ համար շատ կարևոր են եղել այն խոսակցությունները, որոնք եղել են սեղանի շուրջ, որտեղ նստած է եղել իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Ես նրանց հետ ոչ թե քննարկել եմ, թե ինչ պետք է անեմ, այլ փորձել եմ հասկանալ նրանց զգացողություններն Արցախի հարցի մասին: Ինձ համար կարևոր էր դա: Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ ասածը կարող է շատ աբսուրդ հնչել, սակայն ես ուզում եմ բացվել և կիսվել: Հնարավոր է, որ շատ կարևոր բանակցություններից առաջ, ես որոշեմ, որ դրանցից առաջ  նախորդ գիշերը պետք է Արփին իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է: Այս ամեն ինչն օդից ընկած չէ, ինձ համար իմ ընտանիքը շատ կարևոր է, ինչպես Հայաստանում բոլորի համար: Այն մարդը, ում համար իր ընտանիքը շատ  կարևոր չէ, ես նրան չեմ հասկանա: Մենք հասկանում ենք, որ մեր ընտանիքն ուշադրության կենտրոնում է: Ես հավաստիացնում եմ, որ մենք մեր այսօրվա կարգավիճակը երբեք չենք չարաշահելու»,-հավելեց վարչապետը:

  • 743
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    748
    Shares

Նույն շարքից