Բարի օր Հասարակություն 

Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

analitik.am

Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը։ Այս մասին հայտնում է  Իտալիայի հայ համայնքի կայքը:

Բանաձևը ներկայացրել է Լացիոյի մարզային խորհրդի անդամ Սերջո Պիրոցցին: Ընդունված փաստաթղթում խորհրդի անդամներն իրենց զորակացությունն են հայտնում հայ ազգին՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության համար մղած պայքարում:

Նշվում է, որ Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը. «Հայ ազգի կողքին լինելը մեր պարտքն է, պատմությունը ճանաչելի դարձնելը՝ պարտավորություն, որը պետք է փոխանցել հատկապես նոր սերունդներին, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»,- նշել է Պիրոցցին։

Նշենք նաև, որ Հռոմի հայ համայնքն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լացիոյի մարզային խորհրդի ճշմարտության կողմից լինելու որոշում ընդունած բոլոր անդամներին:

Նույն շարքից