Գլխավոր 

Ոնց կարող է այդպիսի բան լինել, դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ոնց կարող է այդպիսի բան լինել, դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը նշանակվի առանց Հայաստանի:

«Մենք այդտեղ կառուցողական դիրքորոշում ունենք: Մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է, մեր գործընկերները համաձայն չեն, ասում են, որ հարցը կարգավորված չէ: Մենք էլ ասում ենք, որ պետք է նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք, թե ինչ պետք է արվի, եթե գլխավոր քարտուղարը չկարողանա շարունակել պաշտոնավարումը: Այդ կետի վրա եկել ենք համաձայնության»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ այս ընթացքում ՀԱՊԿ-ում եղել են խոսակցություններ, որոնք երբեք չեն եղել, և առնվազն այդ խոսակցությունների համար արժեր այդ ամեն ինչը. «Ես պոզիտիվ եմ գնահատում ՀԱՊԿ-ում մթնոլորտը: Ցավոք ՀԱՊԿ-ում էլ, ԵԱՏՄ-ում էլ քննարկումները դռնփակ են և հանրությունը չի կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Իսկ այնտեղ բավականին բովանդակային, խորը, երբեմն բուռն քննարկումներ են, ինչն իմ աչքում էականորեն բարձրացել է այդ կազմակերությունների նկատմամբ իմ հարգանքն ու վերաբերմունքը»:

 

Նույն շարքից