Հասարակություն 

Հա բա ինչ պետք է անեին, հանգիստ նստեցին տեղները. Նիկոլ Փաշինյանը՝ արցախցի որոշ հրամանատարների մասին

analitik.am

Ես արդեն ասացի, որ նախաքննության գաղտնիք հրապարակելու համար լրատվամիջոցներից մեկի  նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հիմա ուզում եք իմ դեմ էլ հարուցվի՞: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե  արցախցի հրամանատարներից ո՞ւմ նկատի ուներ, երբ պնդում էր, որ բանակից թալանածները պետք է պատժվեն, և ի՞նչ քրեական գործեր կան հարուցված այդ մասով։

Լրագրողը նաև հիշեցրեց, որ այդ ժամանակ վարչապետն ասել է, որ վերջիններս պետք է հանգիստ նստեն տեղները, հակառակ դեպքում ինքն ավելի բաց տեքստով կխոսի:

Ճշտող հարցին, թե վերջիններս հանգիստ նստեցի՞ն իրենց տեղները, վարչապետն ասաց. «Հա բա ինչ պետք է անեին, ում ուղղված էր, հանգիստ նստեցին»:

Նույն շարքից