Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ կարող է միասին հավաքել Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

analitik.am

Որևէ բարդություն և խնդիր չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Էդվարդ Նալբանդյանին ինչ-որ բան հարցնելու ահնրաժեշտություն, ես դա կանեմ: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Արցախի հարցով հանդիպում ունենա Սերժ Սարգսյանի հետ:
Փաշինյանը նշեց, որ իմանալը, սովորելն իր համար ամենակարևոր հատկանիշերից մեկն է. «Դեռ նման անհրաժեշտություն չի եղել: Իմ վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանին խնդրել ենք ներկայացնել բանակցային գործընթացը: Եթե անհրաժեշտություն ծագեր ինչ-որ բան հարցնել Սերժ Սարգսյանին, բնականաբար  կհարցնեի: Եթե հիմա նման անհրաժեշտություն ծագի, կհարցնեմ: Նույնը կանեմ Ռոբերտ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի մասով: Կարող է ծագել անհրաժեշտություն բոլորին իրար հետ հավաքելու ու հարցնելու, դրան էլ կարող եմ գնալ: Որևէ բարդություն չկա: Ես իհարկե չգիտեմ, թե նրանցից ով կցանկանա պատասխանել իմ հարցին, բայց ես կանեմ դա»:

 

Նույն շարքից