Հասարակություն 

Ադրբեջանի ղեկավարը պետք է մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ադրբեջանի հետ երկխոսությունը շատ դրական եմ համարում և դրական եմ համարում այն երկխոսությունը, որը դեռ պետք է լինի: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի հարցի կարգավորման մասին:

«Երբ միջազգային հանրությունն ասում է, որ կողմերի հանրություններին պետք է պատրաստել խաղաղության, իսկ ո՞վ պետք է դա անի: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը, երբ դա ասում է, նկատի ունի այն, որ ՀՀ ղեկավարը պետք է խաղաղության նախապատրաստի Հայաստանի հանրությանը, Ադրբեջանի ղեկավարը՝ Ադրբեջանի հանրությանը: Ես կարծում եմ, որ այդպես հնարավոր չէ: Ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի հանրությանը խաղաղությանը նախապատրաստելու գործում, իսկ Ադրբեջանի ղեկավարն էլ պետք է մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում: Ինձ հետաքրքիր է օրինակ Ադրբեջանի նախագահն ասելու բան ունի՞ Հայաստանի և Արցախի հանրությանը, կարո՞ղ է ուղիղ խոսել: Օրինակ ես ասելու բան ունեմ Ադրբեջանի հանրությանը: Շատ գոհ կլինեի, որ այդպիսի հնարավորություն ստեղծվեր»,-ասաց Փաշինյանը:

 

Նույն շարքից