Թուրքիայի վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայության 23 աշխատակից հեռացվել են աշխատանքից։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի թիկնապահներին աշխատանքից ազատվելը կապվում է Էրդողանի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերման հետ։
Նախորդ շաբաթ Էրդողանի աշխատասենյակում հայտնաբերված գաղտնալսող սարքերի հետ կապված զեկույցն ուղարկվել հատուկ իրավասություններով դատախազին։
Նշվում է, որ աշխատանքից հեռացված թիկանապահների մեջ են թե Էրդողանի հետ շրջող, թե վարչապետի գրասենյակի անվտանգության տեսախցիկները հսկող աշխատակիցներ։