Քաղաքականություն 

Այնտեղ մի այլ սկանդալ էլ կա՝ ուղղաթիռային. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին Արմեն Սարգսյանի չմասնակցելու մասին

analitik.am

Ես նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես հանրապետության նախագահ, ով ունի սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, և ես կարծում եմ, որ մենք փոխադարձ հարգանքով ենք վերաբերվում այդ լիազորություններին: Մենք քննարկումների ընթացքում շատ հստակ արձանագրել ենք, թե ինչպիսին է այսօր իրավիճակը և ինչպիսին են սահմանդրական կարգավորումները: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը նախագահ Սարգսյանին համարո՞ւմ է նախկին իշխանությունների կադր:

«Ինչ վերաբերում է Արցախում կայացած ԱԽ նիստին Սարգսյանի չմասնակցելուն, Փաշինյանը նշեց, որ ԱԽ նիստի նախորդ առավոտյան է գնացել Ստեփանակերտ, ամբողջ օրվա ընթացքում քննարկումներ է ունեցել. Մեզ անհրաժեշտ էր ճշգրիտ գործողություն անել: Թե ինչ պետք է անենք, ինչ շրջանակում, ինչ ֆորմատով, դա որոշվել է միայն նախորդ օրը ուշ երեկոյան: Կային բազմաթիվ հարցեր: Երբ հստակ որոշվել է, թե ինչ պետք է տեղի ունենա, ես ինքս վերցրել եմ հեռախոսը, զանգահարել Արմեն Սարգսյանին: Ինձ չի հաջողվել կապ հաստատել Արմեն Սարգսյանի հետ: Դրանից հետո ես ԱԽ քարտուղարին հանձնարարել եմ նախագահի հետ կապ հաստատել և հրավիրել ԱԽ նիստին: Այնտեղ մի այլ սկանդալ էլ կա՝ ուղղաթիռային: Քանի որ Պաշտպանության նախարարը պետք է ուղղաթիռով գար, խնդրել եմ ԱԽ քարտուղարին փոխանցել հանրապետության նախագահին այդ ուղղաթիռով գալ: Ես խնդրել եմ, որ Պաշտպանության նախարարի հետ գալ: Հետո առիթ չենք ունեցել քննարկելու այդ հարցը, բայց սա է իրականությունը»:

 

Նույն շարքից