Հասարակություն 

Հացադուլ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. Ցմահ դատապարտյալն ուզում է տեղափոխվել «Հրազդան» ՔԿՀ

analitik.am

Արմավիր ՔԿՀ-ում պատիժը կրող Հայկ Թորոսյանը պարտադիր զին. ծառայության ընթացքում 2005 թ. դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 2013 թ. ուղեղի սուր կաթված է ստացել, որի հետևանքով այժմ աջ ձեռքը և ոտքը գրեթե չեն գործում (ունի երրորդ խմբի հաշմանդամություն)։ 2018 թ. դիմել է ՔԿ ծառայությանը` «Արմավիր» ՔԿՀ-ից «Հրազդան» ՔԿՀ տեղափոխվելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։

Հարազատների պնդմամբ իր հիվանդությամբ պայմանավորված ցուցված է դիետիկ սնունդ ընդունել, սակայն իրենց բնակավայրը հեռու է գտնվում «Արմավիր» ՔԿՀ-ից ինչի պատճառով չեն կարող իրենց հարազատին ըստ անհրաժեշտության սնունդ ապահովել։

Բացի այդ «Արմավիր» ՔԿՀ-ում պայմաններն անհամատեղելի են իր հիվանդության հետ, մասնավորապես՝ ամռանն այս տարածքում սաստիկ շոգ է, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում իր ինքնազգացողության վրա։

Չունենալով այլ ելք՝ ս.թ. մարտի 18- ին Հայկ Թորոսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել, ՔԿ ծառայությունից պահանջելով իրեն տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ։ Այս մասով ՄԻՊ-ից ասել են, որ պարբերաբար այցեր են կատարվում ՔԿՀ-ներ, մասնավորապես ՝ հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին և/ կամ կալանավորված անձանց։

Նույն շարքից