Գլխավոր Քաղաքականություն 

Ղազախստանի նախագահը հայտարարեց հրաժարականի մասին

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: Նազարբաևն այս մասին խոսել է հանրությանն ուղղված ուղերձի ժամանակ:

«Ես որոշում եմ կայացրել դադարեցնել լիազորություններս նախագահի պաշտոնում»,-հայտարարել է երկրի ղեկավարը:

Ղազախստանի Սահմանադրության համաձայն, նախագահի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման դեպքում, երկրի ղեկավարի լիազորություններն անցնում են սենատի խոսնակին: Հիմա այդ պաշտոնը զբաղեցնում է Քասիմ-Ջոմարտ Քեմելևիչ Տոկաևը: Եթե այդ պաշտոնը զբաղեցնողը չի կարողանում ընդունել լիազորությունները, երկրի ղեկավարը դառնում է մեջլիսի նախագահը: Երրորդ պաշտոնյան վարչապետն է:

 

Նույն շարքից