Միջազգային Քաղաքականություն 

Նազարբաևը հրաժարականից առաջ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով մոտ մեկ ժամ առաջ հայտարարեց հրաժարակնի մասին: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե խոսել է արդյոք Պուտինը Նազարբաևի հետ մինչև վերջինիս հայտնի հայտարարությունը:

Պեսկովը հայտնել է, որ հեռախոսազրույցը կայացել է այսօր կեսօրին, բովանդակությունն անհայտ է:

Կրեմլի մամուլի ծառայությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանում Նազարբաևի հրաժարականը:

 

Նույն շարքից