Ռուսական Լենտան անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին՝ յուրովի մեկնաբանելով ՀՀ վարչապետի խոսքերը: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը:
Լենտայի համապատասխան հոդվածը լույս է տեսել «Հայաստանը Բելառուսի պատճառով սպառնում է ԱՊՀ-ում անվտանգության միության փլուզմամբ» վերնագրով:
Իսկ իրականում ՀՀ վարչապետը, պատասխանելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցին, հայտարարել էր, որ այն չի կարող տեղի ունենալ առանց Հայաստանի, իսկ եթե այդպես լինի, նշանակում է ՀԱՊԿ-ը չկա:
Փաշինյանը նաև հայտարարել էր՝ հայկական կողմն ուզում է, որ կազմակերպությունում գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակցվի, թե ինչ պետք է արվի, եթե վերջինս չի կարողանում շարունակել պաշտոնավարումը: