Հասարակություն 

Պետական ուղղաթիռը դարձել է վարչապետի ընտանիքի հավեսը հանելու միջոց. Նարեկ Սամսոնյան

analitik.am

«Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում, Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցում

Հայաստանում ամեն ինչ լավ է ու հիշեք երբեք Հայաստանում ներքաղաքական մթնոլորտն այսքան կայուն չի եղել քան հիմա: Բայց Նիկոլի ոգով եկեք շարունակենք ու հերթով փաստենք, թե ինչ ունենք հիմա ու ինչի հիման վրա է այդքան կայուն մթնոլորտը:

Եվ ուրեմն, Հայաստանում մթնոլորտը կայուն է քան երբեք, քանի որ`

-Իշխանության է եկել մի ուժ, որն այդ ճանապարհին տոտալ ստախոսությամբ է զբաղվել,
-Իշխանական ուժի ֆռակցիայի պատգամավորների 90 տոկոսը ոչ կոմպետենտ է իր պաշտոնի համար և ամեն հաջորդ հարցազրույցից հետո ծաղրի առարկա է դառնում,
-Գործադիրում «տեղավորված» պաշտոնյաների 75 տոկոսը ավելի ոչ կոմպետենտ է քան օրենսդիրի կոնտինգենտը,
-Վարչապետին կից ՊՎԾ ծառայության պետը Դավիթ Սանասարյանն է, որի հիմնարկի աշխատակիցներից ոմանք հենց հիմա կալանավորված են կոռուպցիոն սկանդալով,
-Երկրի ներսում կալանավորվում և ազատ են արձակվում տարատեսակ օդիոզ դեմքեր, բայց Սամվել Ալեքսանյանը վարչապետի ընտանիքի դրամապանակն է դարձել,
-Իշխանության ամենաբարձր օղակների ներկայացուցիչները գաղտնալսվում են և պարզվում է, որ նրանք դատավորին հրահանգում են, թե վերջինս ինչպես վարվի մեղադրյալՆԵՐԻ հետ,
-Գործող ԶԼՄ-ների 60 և ավելի տոկոսը մերժվում է իշխանության կողմից, իսկ որոշները ենթարկվում են իրավապահ համակարգի բացահայտ քաղաքական ճնշումներին,
-Քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավվելու փոխարեն վատթարանում է, վարչապետն ասում է` Ոչխար պահեք,
-Քաղաքացիների սոցիալական վիճակը շարունակում է վատթարանալ, վարչապետն ասում է` ԹԱՄԲԱԼ եք,
-Քաղաքացիների սոցիալական վիճակը ստատիկ վատ վիճակում է, Սերժը չկա, հանցավորները հեռացված են, վարչապետն ասում է` աղքատությունը ձեր գլխներում է,
-Օր օրի վրա սոցիալական բողոքը մեծանում է և դիմադրության օջախներն արդեն թաքցնել հնարավոր չէ, վարչապետն ասում է` դա ճնշված ժողովրդին ազատագրելու հետևանքն է, հիմա մարդիկ առանց վախենալու բողոքում են,
-Պետական ուղղաթիռը դարձել է վարչապետի ընտանիքի հավեսն հանելու միջոց, վարչապետն ասում է` «էդ սենց թե նենց պետք ա թռնի, դե մենք էլ նստում ենք մեջը նոր է թռնում, իսկ եթե չթռնի կփչանա: հիմա ի՞նչ ուզում եք պետական գույք փչացնենք»,

Բայց հիշեք, որ էսքանով հանդերձ երկրում ներքաղաքական վիճակը կայուն է քան երբեք ու հանկարծ պղտոր ջրում ձուկ որսալ չփորձեք ու ընդհանրապես հանգիստ նստեք տեղներդ, հանգիիստ նստեք տեղներդ, թե չէ Լուլուն մի հատ նոր ստատուս կգրի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

Նույն շարքից