Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Նուրսուլթան Նազարբաևը շարունակելու է ղեկավարել Ղազախստանի Անվտանգության խորհուրդը

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով հրաժարական տվեց այսօր՝ մարտի 19-ին, շարունակելու է ղեկավարել  երկրի անվտանգության խորհուրդը. «Դուք այս ամբողջ տարիների ընթացքում վստահել եք ինձ, իմ համար երջանկություն էր ծառայել ժողովրդին: Ես խոնարհում եմ գլուխս և երախտագիտություն հայտնում: Որպեսզի իրագործեի ազգի ցանկությունը, ես աշխատում էի առանց ձեռքերս ծալելու: Ես շարունակելու եմ ղեկավարել Անվտանգության խորհուրդը և «Նուր Օթան» կուսակցությունը»,- ասել է Նորսուլթան Նազարբաևը՝ ղազախական հեռուստաընկերություններով հեռարձակված ժողովրդին ուղղված ելույթի ժամանակ:

«Այս տարի կլրանա 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,- ասել է նա:

Նշենք, որ նախագահի լիազորություններն անցել են Ղազախստանի պառլամենտի սենատի խոսնակ Քասիմ-Ժոմարտու Տոկաևին:

Հիշեցնենք, որ Նազարբաևը, ում 79 ամյակը լրանում է այս տարի, Ղազախստանի առաջին և միակ նախագահն է: 2007 թվականին երկրի խորհրդարանը նրան հնարավորություն տվեց՝ որպես երկրի առաջին նախագահ, առաջադրվել երկրի բարձրագույն պաշտոնում անսահմանափակ քանակությամբ:

 

Նույն շարքից