Քաղաքականություն 

Գերմանիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԳԴՀ ՊՆ պետքարտուղարի հետ

analitik.am

Մարտի 18-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Բարսեղյանին ընդունեց ԳԴՀ պաշտպանության նախարարության պետքարտուղար, ՔԴՄ կուսակցության նախկին գլխավոր քարտուղար դր. Պետեր Թաուբերը (Peter Tauber)։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական ռազմական գործակցության մի շարք հարցեր, այդ թվում` ռազմական կրթության, ռազմական բժշկության բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Երկուստեք կարևորվեցին խաղաղապահության ոլորտում ձևավորված կապերը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել առկա ներուժը։

Կողմերն անդրադարձ կատարեցին Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանից հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խմբի գործունեությանը Սիրիայում։

Նույն շարքից