Քաղաքականություն Ֆեյսբուք 

Նազարբաևը չորս ու կես ժամ դիտեց Փաշինյանի ասուլիսն ու բամբակյա հրաժարական տվեց

analitik.am

«Նազարբաևը ուշադիր դիտեց Փաշինյանի ասուլիսը։

Չորս ու կես ժամ։ Մի պահ աչքերը փակեց։ Երազում Փաշինյանն ինչ-որ բան ղազախերեն գոռգոռում էր ու մունաթ էր գալիս։

Ղազախական արդյունաբերությունը գահավիժում էր, երկրում մասսայական կրճատումներ էին, Հայաստանից ներկրվող բանանը թանկացել էր,բայց ղազախների դեմքին ինչ-որ անհասկանալի ժպիտ կար։

Նուրսուլթան, այ Նուրսուլթան, իսկ Կառագանդայում կարող ենք կոկորդիլոս բազմացնենք,- ղազախերեն հարցրեց ինչ-որ երիտասարդ։

- Նուրսուլթան, նավթը ես եմ, նավթն իմ մեջ է, չէ,- հարցնում էր մի աղջնակ։

- Նուրսուլթան, արի մայրաքաղաքի անունը փոխենք, Աստանայի տառերով սատանա բառն ա կազմվում, լավ չի,- հորդորում էր ուրիշը։

Նազարբաևը սարսափած զարթնեց։

Կանչեց մեջլիսի խոսնակին։

Եղբայր, որոշել եմ բամբակյա, ոչ բռնի հրաժարական տամ, քեզ կնշանակեմ նախագահ, մինչև հասկանանք ինչն ինչոց ա։ Ես կմնամ Անվտանգության խորհրդում ու կուսակցության ղեկավար։

Սենց ճիշտ ա։

Դե գնամ պատրաստեմ ելույթս։

Այսքան հանգիստ նա երբևէ չէր քնել։

Ղազախստանս, առնվազն մեկ տարով էլ հանգիստ կնստի տեղները»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը։

Նույն շարքից