Հասարակություն 

Կարծես թե մինչ օրս տեղյակ չեք, կամ չի հետաքրքրում Ձեզ Արարատի մարզի Ավշար դպրոցում տեղի ունեցող դասադուլն ու գործադուլը

analitik.am

Բաց նամակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին

«Հարգելի Ա․Հարությունյան․

Արդեն հինգ օր և ավելի է, ինչ Արարատի մարզի Ավշար համայնքի դպրոցում շարունակվում է դասադուլը և գործադուլը։

Որպես Հայաստանի Հանրապետության կրթության թիվ մեկ պատասխանատու, կարծես թե մինչ օրս տեղյակ չեք, կամ չի հետաքրքրում Ձեզ այս մեկշաբաթյա դասադուլ և գործադուլը նոր տնօրենի հանդեպ, որը տեղի է ունենում Արարատի մարզի Ավշար միջնակարգ դպրոցում, քանի որ ամբողջ լրատվամիջոցները խոսում են այդ մասին։

Քանի որ 18.03.2019 թվականի ավագանու հերթական նիստի ժամանակ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր դպրոցի այսօրվա փաստացի իրավիճակին, որը չէր կարող չանհանգստացնել ավագանու անդամներին, ավագանու անդամներով նիստը հետաձգեցինք մեկ ժամով և այցելեցինք դպրոց զրույցներ ունենալով դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ, ավելի կոնկրետ պարզելով իրավիճակը։

Պարզվեց, որ ուսուցիչների և ծնողների պահանջը չի հաստատվում, և քանի որ նորանշանակ տնօրենն առաջին օրվանից դրսևորել է ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 115-րդ հոդվածի պահանջների կատարմանը ոչ պատշաճ վերաբերմունք, (ծավալելով խոսակցություն փոխտնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ, հետո հրաժարվելով դրանից, որը ավելի բացասական տպավորություն է թողել մանկավարժական կոլեկտիվի վրա), իսկ հարցին բացարձակ անտարբերություն է ցուցաբերում Արարատի մարզպետը, հարցը որակելով քաղաքականացված, թեպետ պարզ երևում է, որ քաղաքականացված իրավիճակ ստեղծողն ու պահպանողը Արարատի մարզպետն է, ով թաքնվելով քաղաքականացված բառի ետևում, իր ղեկավարության մոտ արդարացումներ ապահովելով իր համար, և զարմացած ենք, որ մինչ օրս Ձեր կողմից, ոչ մի արձագանք չի եղել այս խնդրի վերաբերյալ, և Ձեր կողմից ներկայացուցիչ չի ներկայացել դպրոց և չի լսել աշակերտների ու ուսուցիչների դասադուլի և գործադուլի պատճառները։

Հուսով ենք, որ Ձեր ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկում այսօր կամ վաղը՝ կարևորություն տալով այս իրավիճակին, հարցին կտրվի լուծում, ի շահ աշակերտների և մանկավարժական կոլեկտիվի, քանի որ ստեղծված իրավիճակում տուժողները հիմնականում աշակերտներն են»։

Հարգանքներով Ավշար համայնքի ավագանիներ

Նույն շարքից