Քաղաքականություն 

Մատենադարանի ճաշարանի հարցն ու վարչապետի չկայացած այցը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ վարչապետը երեկ Մատենադարանի դահլիճում ասուլիս էր տալիս՝ դահլիճին կից ճաշարանում դժգոհում էին, որ իրենք շուտով փակվելու են, քանի որ էլ չեն «ձգում»։

«Մատենադարանի աշխատակիցները շատ ցածր աշխատավարձ են ստանում (մոտ 60 հազար դրամ), և բոլորը չէ, որ կարողանում են օգտվել ճաշարանից, մենք էլ չենք հասցնում մեր ծախսերը փակել, ուտելիքի կեսը մնում է, ստիպված թափում ենք, դրա համար այս ամսվա վերջ ստիպված փակելու ենք ճաշարանը, քանի որ այլևս ձեռք չի տալիս ճաշարան աշխատեցնելը»,- իր դժգոհությունը հայտնեց ճաշարանի աշխատակիցը։

Նա հույս ուներ, որ ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը կգա իրենց մոտ՝ սուրճ խմելու, և իրենք տեղում կբարձրաձայնեն այս խնդրի մասին, բայց վարչապետը չեկավ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից