Քաղաքականություն 

«Օրիֆլեյմի Մխիթարը» Արցախի նախագահի «Սասնա Ծռերի» թեկնածո՞ւ. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ նախագա­հական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե նա պաշտպանի իրենց թեկնածուին: Սեֆիլյանը համոզմունք էր հայտնել, որ ճիշտ կլինի, եթե Բաբայանը ոչ թե առաջադրվի, այլ աջակցողի դերում լինի՝ «մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասց­նելու իշխանության»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես «Սասնա Ծռերի» և Ս. Բաբայանի «միասնական թեկնածու» շրջանառվում է «Սասնա Ծռերի» արցախյան գրասե­նյակի կոորդինատոր Գեղամ Գրիգորյանի և տեղի ակտիվիստնե­րից՝ Մխիթար Ավետիսյանի անունները:

Վերջինս հայտնի է «Օրիֆլեյմի Մխիթար» անունով: Նրա առաջադրման շանսերն առավել հավանական են համարվում այն առումով, որ մասնակ­ցել է ՊՊԾ գնդի գրավմանը, իսկ Արցախում «Սասնա Ծռերի» հա­մար նախընտրելի են վերոնշյալ կերպարով դեմքերը, այսպես կոչված, «թրծվածները»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից