Հասարակություն 

Ինչպես ասում են, ջուրը փոքրին է. Փոխադարձ «խայթոցներ»՝ Երևանի ավագանու նիստում

analitik.am

Դեռ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ մենք քննարկում էինք հաստիքացուցակները, մեզ քաղաքապետարանը հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացման գործընթացը: Հիմա արդեն 2019 թվականի մարտ ամիսն է, և օպտիմալացումը կարծես թե տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա: Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է ավագանու Լույս դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանի խոսքերով, հեռուստադիտողները չեն տեսնում, բայց առաջին անգամ ջուրը բացակայել է ավագանու անդամների սեղանից. «Սա օպտիմալացման վառ օրինակ է»:

«Պարոն Խաժակյան, կարող եք օգտվել իմ ջրից ես այստեղ ունեմ, մեկ բաժակ ինձ հետ բերել եմ»,-արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Խաժակյանը չի հրաժարվել և վերցրել է Մարությանի բաժակը:

«Ինչպես ասում են, ջուրը փոքրին է»,-ամփոփոել է քաղաքապետը:

 

Նույն շարքից