Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանի երբեմնի աջ ձեռքը կարող է նշանակվել է Արմեն Սարգսյանի պաշտոնում

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճի՞շտ են տեղեկությունները, որ ամեն ինչ արվում է, որ Դուք Անգլիայում դեսպան դառնաք՝ հարցրինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական, կրկին ԱԳՆ տեղափոխված, Հովիկ Աբրահամյանի երբեմնի աջ ձեռք, Օդեսայի նախկին գլխավոր հյուպատոս Ժորիկին՝ Գեորգի Մուրադյանին։ «Ես նման տեղեկություն չունեմ, առաջին անգամ Ձեզանից եմ լսում, ապաև` որևէ ցանկություն չունեմ Անգլիայում դեսպան աշխատելու»:

Իսկ որտե՞ղ ունեք ցանկություն: «Կդժվարանամ ասել, եթե անկեղծ` այս պահին դեսպան աշխատելու ցանկություն չունեմ»: Բայց ասում են` լրջորեն պայքարում եք Մեծ Բրիտանիայի համար։ «Անիմաստ մարդիկ ենք դրանք»: Եթե շանս տրվեր, ո՞ր երկիրը կնախընտրեիք։ «Լատարեյա չի՝ վերադասն է որոշում»: Իսկ չե՞ք կարոտում` «Ա՜խ, Օդեսա` ժեմչուժինա ու մորյա»: «Չէ, որովհետև շատ ակտիվ կապի մեջ եմ ու կարծես չեմ էլ գնացել էնտեղից»: Հանդիպո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանին: «Երբեմն` այո»: Ի՞նչ կապի մեջ եք իր հետ։ «Հիմա ես ու Դուք ի՞նչ կապի մեջ ենք միմյանց հետ»: Արտահոսք ենք ապահովում՝ թիմից։ «Աաա, չգիտեի»»:

 

Նույն շարքից