Գլխավոր 

Տեր-Պետրոսյանից մինչև Նազարբաև. Նախագահների հրաժարականները՝ նախկին ԽՍՀՄ պետություններում

analitik.am

Նախկին ԽՍՀՄ պետություններում նախագահների հրաժարականներն այդքան էլ շատ չեն եղել: Վերջինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր, ով իր հրաժարականի մասին հայտարարեց մարտի 19-ին:

Նազարբաևն առաջին անգամ Ղազախստանի նախագահ ընտրվել է 1991 թվականի դեկտեմբերի 1-ին: 2015 թվականի ապրիլի 26-ին նա 5-րդ անգամ ընտրվել էր նախագահ:

Վլադիմիր Վորոնին (Մոլդովա)

Վորոնինը Մոլդովայի նախագահ ընտրվեց 2001 թվականի ապրիլին, 2005 թվականին նա նախագահ ընտրվեց երկրորդ անգամ: 2009 թվականին նախագահը հրաժարական տվեց և դարձավ պատգամավոր:

Էդուարդ Շևարնաձե (Վրաստան)

Շևարնաձեն 1992 թվականին ընտրվեց Վրաստանի ղեկավար-խորհրդարանի խոսնակ: 1995 թվականին նա ընտրվեց արդեն երկրի նախագահ: Շևարնաձեն հաղթեց նաև 2000 թվականի ապրիլի 9-ին կայացած ընտրություններում, սակայն 2003 թվականին հրաժարական տվեց:

Բորիս Ելցին (Ռուսաստան)

Ելցինը Ռուսաստանի առաջին նախագահն է, ընտրվել է 1991 թվականի հունիսի 12-ին: 1996 թվականին Ելցինը երկրորդ անգամ ընտրվեց նախագահ, սակայն 1999 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեց հրաժարականի մասին՝ երկրի ղեկը հանձնելով Վլադիմիր Պուտինին:

Լևոն Տեր-Պետրոսյան (Հայաստան)

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց 1991 թվականի հոկտեմբերի 16-ին, իսկ 1996 թվականի սեպտեմբերի 22-ին նախագահ ընտրվեց արդեն երկրորդ անգամ: 1998 թվականին փետրվարին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

Նույն շարքից