Գլխավոր 

Նազարբաևի հրաժարականը ողբերգություն չի բերելու ՀԱՊԿ. Սեմերիկով

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո ՀԱՊԿ-ում ողբերգություն չի լինելու, երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քասըմ-Ջոմարտ Տոկաևը տեղյակ է կազմակերպությունում ընթացող զարգացումներին: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Բոլոր ծրագրերը, որոնք ավելի վաղ ստորագրվել են նախագահի կողմից, կյանքի են կոչվելու: Կարծում եմ, որ որևէ ողբերգություն չի լինելու, առավել ևս որ երկրի ղեկավարի լիազորությունները կատարելու է խորհրդարանի խոսնակը, ով անձամբ մասնակցություն է ունեցել բոլոր այդ փաստաթղթերի պատրաստմանը և երկար ժամանակ եղել է Ղազախստանի ԱԳ նախարար: Նա տեղյակ է զարգացումներին, թե ինչն ինչպես է ստեղծվել, ինչ է կատարվում կազմակերպությունում»,-ասել է Սեմերիկովը՝ հավելելով, որ դրանով պայմանավորված որևէ խնդիր չի տեսնում:

Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց մարտի 19-ին:

 

Նույն շարքից