Գլխավոր 

Ինչ է սպասվում ՀԱՊԿ-ին Նազարբաևի հրաժարականից հետո

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը որևէ կերպ չի ազդելու ՀԱՊԿ-ում կայացված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկով:

«Ինչպե՞ս Նազարբաևի հրաժարականը կարող է ազդել պայմանավորվածությունների կատարման վրա, եթե ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կապված են իրար հետ մեկ պայմանագրով: Այնտեղ հստակ գրված է պարտավորությունների մասին, որոնք երկրներն ունեն միմյանց նկատմամբ»,-ասել է Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի խոսքերով, Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ նրա ստորագրած որոշումները լեգիտիմ չեն:

 

Նույն շարքից