Այսօր՝ մարտի 20-ին, կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա են անում գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները:
Ավելի վաղ ակցիայի նախաձեռնողները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր.
Մեր` գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներիս բողոքի ձայնը դեռ անլսելի է:
Այսօր` 10:00-ին, կրկին հավաքվելու ենք ՀՀ կառավարության շենքի առջև` բարձրաձայնելու մեր խնդրի մասին և պահանջելու հիմնավորումներ` ոլորտի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ:
Նշենք, որ այս պահին խորհրդարանում քննարկվում է տարադրամի փոխանակման կետերի, գրավատների գործունեության հարցը: