2018 թվականի աշնանը Չինաստան մեկնելուց հետո անհետացած Ինտերպոլի ղեկավար Մեն Հունվեյի կինը հայտարարել է, որ փորձել են իրեն առևանգել: Այս մասին հայտնում է Lyon Mag պարբերականը:
Լիոնի դատախազության տեղեկություններով, Գրեյս Մենն արդեն համապատասխան հարցով դիմել է դատախազություն: Միջադեպի մասով քննություն դեռ չի սկսվել:
Ավելի վաղ Գրեյս Մենը քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայից՝ հայտնելով, որ իրեն սպառնում են: Նրա անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ Մեն Հունվեյի անհետանալուց մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Չինաստանում նրան ձերբակալել են: Նա կասկածվում է կոռուպցիայի մեջ: