Քաղաքականություն 

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության մասին բոլոր փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածությունը համաձայնեցնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել դեռ անցած տարի դեկտեմբերին:

Սեմերիկովը նշել է՝ քանի որ համաձայնեցնելու և որոշումների ստորագրության մասով ժամկետներ չկան, հնարավոր չէ ասել, թե երբ Բելառուսի թեկնածուն կհաստատվի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Ավելի վաղ Կոմմերսանտը գրել էր, որ այս տարի ՀԱՊԿ-ն այդպես էլ կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի, քանի որ անդամ երկրներից մեկը՝ Հայաստանը, համաձայն չէ այդ պաշտոնում Բելառուսի թեկնածությանը:

 

 

Նույն շարքից