Քաղաքականություն 

Հայաստանն ու Արցախը պատրաստ են պաշտպանվել և հակահարվածի անցնել. ԱԳՆ խոսնակ

analitik.am

Այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունները և Հայաստանի հետ սահմանին նոր զորամասի տեղակայման մասին ինֆորմացիան, հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների իրականացումը ԵԱՀԿ գործիքամազով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է և որևէ ձևով չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը. «Այս հարցը ԵԱՀԿ մեր ներկայացուցչությունը բարձրացրել է և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել» :

«Վստահության մթնոլորտի ամպապնդմանը չի նպաստում նաև սահմանին նոր զորամասի տեղակայումը: Պետք է ընդգծեմ, որ և Հայաստանը, և Արցախը ունեն վճռականություն և կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու, այս հարցում որևէ մեկը թող կասկած չունենա»,-ասաց Նաղդալյանը:

Նույն շարքից