Քաղաքականություն 

Չի լինելու քաղաքական հաշվեհարդար. Սուրեն Պապիկյան

analitik.am

Տեղական հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո մենք հնարավորություն կտանք մեր քաղաքացիներին իրենց վերաբերմունքը հայտնել իրենց համայնքապետերի նկատմամբ՝ վերջինս պետք է արդյոք պաշտոնավարի, թե՝ ոչ: Այլ կերպ խնդրում եմ մեր քաղաքացիներին ակնկալիք չունենալ, որ իշխանությունները պետք է իրենց իրավասությունենրից դուրս որևէ քայլեր կատարեն: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավաևրման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով մարզերում տեղի ունեցող ակցիաներին մասին՝ ուղղված այս կամ այն համայնքի ղեկավարի դեմ:

Պապիկյանը նշեց, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիները պաշտպանված են օրենքով՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ նրանից, թե երբ են պաշտոնավարել. «Չի լինելու քաղաքական հաշվեհարդար: Հայաստանում գործում է Սահմանադրություն և օրենքներ, պաշտոնյաներն իրենց գործողությունները պետք է բխեցնեն հենց դրանից»:

Նույն շարքից