Հասարակություն Սպորտ 

ՀՖՖ-ի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

analitik.am

ՀՖՖ-ի և ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կողմերը պարտավորվում են համագործակցել վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում:

Սույն Հուշագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորվում է Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն ընձեռել ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տնային հանդիպումներին:

 

Նույն շարքից