Հասարակություն 

Նաիրա Զոհրաբյանը՝ քննարկման կիզակետում հայտնված լուսանկարի մասին

Ֆեյսբուքի հայկական տիրույթում կրկին «զոնտիկային»  քննարկումներ են: Եթե նախորդ անգամ նման քննարկումների կիազկետում հայտնվել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը, հիմա քննարկումները վիրաբերում են Նաիրա Զոհրաբյանին և Ռուբեն Ռուբինյանին:

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Բեռլինում: Լուսանկարում բոլոր տղամարդկանց ձեռքերում զոնտիկներ կան, բացառություն է կազմում միայն Ռուբինյանը: Կանանց մասով էլ բացառություն է կազմում Զոհրաբյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերի համար անհասկանալի է, թե ինչու զոնտիկը չի բռնել Ռուբինյանը:

Իսկ Զոհրաբյանը լուսանկարի մասին գրել է. «Գնում էինք Բունդեսթագ՝ արդյունքում սիրուն նկար ստացվեց»:

Նույն շարքից