Հասարակություն 

Մայրաքաղաք Երևանը երկու մարդ են կառավարում՝ Արտաչոկն ու Իվան. «Հրապարակ»

analitik.am

Երեկ Երևանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև մեր լուրին, ըստ որի «Հայկ Մարությանի՝ ազգությամբ չեխ կինը՝ Իվան, ըստ էության քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր։ Նաև շատ հաճախ ամուսնու փոխարեն պատասխանում է նրա հեռախոսին»։

Լրագրողների հարցին պատասխանելով Մարությանը փորձել է հերքել այս լուրը, սակայն, իրականում, հաստատել է ասելով. «Չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք, իմ ընկերները, ուղղակի քաղաքացիներ, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են և օգտակար են լինում, և մենք ողջունում ենք բոլորին: Այն մարդիկ, որոնք գիտելիքներ ունեն, և այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին, մենք բոլորին ողջունում ենք»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից