Հասարակություն 

ԱԺ մեծամասնության պատգամավորը մշակույթի փոխնախարարին հիշեցրեց Չերչիլի խոսքերը

analitik.am

Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական զարթոնք և այսօր ՀՀ քաղաքացին մշակութային զարթոնքի օրհասական կարիք ունի: Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:

Գևորգյանի խոսքերով, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Չերչիլի սեղանին դնում են պետական բյուջեն ստորագրելու համար, նա, տեսնելով մշակույթի մասին տողի բացակայությունը, իր դժգոհությունն է հայտնում. «Երբ նրան ասում են, որ երկիրը պատերազմի մեջ է, նա պատասխանում է, որ հենց դրա համար էլ պատերազմում են»:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը համաձայն է ասվածի հետ, դրա համար Կառավարության ծրագրի մեջ մշակույթի մասով կա առանձին խոսք եթերը մաքրելու և մշակութային կոմպոնենտն ավելի մեծացնելու համար. «Դա մեզ համար ռազմավարություն է, որին մենք հետևելու ենք»:

 

Նույն շարքից