Հասարակություն 

Ղազախստանի խորհրդարանը հավանության արժանացրեց. Երկրի մայրաքաղաքը կկրի Նազարբաևի անունը

analitik.am

Ղազախստանի խորհրդարանը երկու ընթերցմամբ հավանության է արժանացրել երկրի մայրաքաղաքը Նուրսուլթան Նազարբաևի անունով անվանակոչելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Հիմա այն պետք է ստորագրի երկրի ղեկավարը, ինչից հետո օրենքն ուժի մեջ կմտնի:

Հիշեցնենք, որ նման առաջարկությամբ հանդես եկել Ղազախստանի նախագահ Քասըմ-Ջոմարտ Տոկաևը: Հետևաբար կարելի է ենթադրել, որ շուտով Աստանան կրելու է նախկին նախագահ Նազարբաևի անունը:

Նույն շարքից