Հասարակություն 

Պաշտոնական. Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազին. Մարզպետ

analitik.am

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պաշտոնական.

Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Ռ.Խաչատրյանին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնելու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները:

Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը հակասել են ՀՀ Հողային Օրենսգրքի տարբեր հոդվածների պահանջներին:

Այս առնչությամբ մարզպետարանը գրությամբ առաջարկել է Աբովյանի համայնքապետարանին՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 12.04.2001թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 59.2-րդ կետի պահանջները՝ չեղարկել վերը նշված հողամասերի աճուրդը և տեղեկացնել:

Ի պատախան, Աբովյանի համայնքապետարանը տեղեկացրել է, որ աճուրդին նախորդած գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միաժամանակ հայտնելով, որ աճուրդի մասին տրված հայտարարության մեջ առկա տպագրական վրիպակն ուղղվել է, իսկ Աբովյանի N հասցեում գտնվող հողամասը հանվել է աճուրդի լոտացուցակից:

Եվս մեկ գրությամբ Աբովյանի համայնքապետարանին տեղեկացվել է, որ մարտի 7-ին կայանալիք աճուրդի ներկայացված թվով 4 միավոր բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերով անցնում են համայնքը սնուցող գազատար և ջրատար խողովակաշարերը և առաջարկվել է ներկայացնել այդ հողամասերի վերաբերյալ համայնքապետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների փաստաթղթային հիմքերը:

Համայնքապետարանը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ մինչ աճուրդի օրը հողամասերի ստորգետնյա կոմունիկացիաների առկայության վերաբերյալ ունեցել է բացասական տեղեկատվություն:

Հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից փոխանցված տեղեկատվությունը՝ նշված 4 միավոր հողակտորները հանվել են սակարկությունից՝ գործող օրենսդրության համաձայն:

Հարկ է նաև նշել, որ մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց բավարար ուսումնասիրության աճուրդի է ներկայացվել սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր:

Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ Կոտայքում տարածքային կառավարման ինստիտուտներին ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված վերահսկողական գործառույթների թիվ 1 առաջնահերթությունը մարզի կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բոլոր ոլորտներում ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ապահովումն է․

Ըստ այդմ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետության, համայնքի կամ հանրության շահերին, օրենքով սահմանված կարգով արժանանալու է սաստող միջոցներով հակազդմանը:

Նույն շարքից