Քաղաքականություն 

Շարունակվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած  պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի  ու Արևելյան Եվրոա և Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ:

Այս գիտահետազոտական կենտրոնը հանդիսանում է Գերմանիայի անկախ հետազոտական ինստիտուտ, որը խորհրդատվություն է տրամադրում Բունդեսթագին և Գերմանիայի դաշնային կառավարությանը` արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված  զարգացումներն ու ուրվագծվող առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության անդամները և փորձագետները քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգությանը, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր:

Նույն շարքից