Հասարակություն 

Յուլյա Նաչալովան քաղցկեղով հիվանդ է եղել

analitik.am

Բժիշկները Յուլյա Նաչալովայի մոտ օնկոլոգիական հիվանդություն են հայտնաբերել, սակայն նա կարողացել է հաղթել հիվանդությունը, քանի որ այն հայտնաբերվել է վաղ փուլում: Այս մասին հայտարարել է հաղորդավար, երգչուհու ընկեր Եգոր Իվաշչենկոն:

Իվաշչենկոն նշել է, որ Նաչալովայի հետ ընկերացել է նախագծերից մեկի ժամանակ: Նաչալովան նկարահանումներից առաջ է ասել, որ իր մոտ լիմֆոմիա է հայտնաբերվել:

Նաչալովայի ընկերոջ խոսքերով, երգչուհին զգացել է, որ մահը մոտ է, սակայն դժվարությունների մասին միշտ խոսել է ժպիտով:

«Կարծում եմ, որ նա մինչև վերջի չի հասկացել պահի լրջությունը»,-կարծիք է հայտնել Իվաշչենկոն:

Նույն շարքից