Առողջապահություն Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Արսեն Թորոսյանը գարդասիլի հետ կապված գաղտնի հրաման է տվել. Մարինա Խաչատրյանն ահազանգում է

analitik.am

Երեկ` մարտի 19-ին, Երևանի ավագանու նախկին անդամ, բժշկուհի Մարինա Խաչատրյանը ֆեսբուքյան գրառում էր կատարել․ «Տեղեկացնում եմ, որ այսօր առավորտյան զանգ ստացա Ազգային Անվտանգության Ծառայությունից. հրավիրում էին զրույցի։ Քանի-որ «զրույցը» իրավական կատեգորիա չէ, բնականաբար, ես մերժեցի։ Ես հավատում եմ, որ մեր ԱԱԾ-ն մտահոգված է միմիայն մեր ազգային անվտանգության հարցերով և երբևէ մարդկանց ահաբեկելու մտադրություն չունի։ Բնականաբար Доносян & Co-ն չի կարողանում մարսել Գարդասիլի մասին իմ բացահատումները։ Բայց դե մարսողությունը լավացնող դեղամիջոցներ կան, կտանք, կմարսի։ Ես հորդորում եմ, որ 14-45 տարեկան բոլոր քաղաքացիների Գարդասիլ-4 ով պատվաստման ծրագիրը կասեցվի։ Այլապես` ԱԱԾ-ն մեզ օգնական»։

Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը Analitik.am-ը զրուցեց Մարինա Խաչատրյանի հետ։

Տիկին Խաչատրյանը նախևառաջ անդրադարձավ գարդասիլի նշանակությանը.«Գարդասիլը հակավիրուսային պատվաստանյութ է, որը պայքարում է պապիլոմա վիրուսի շուրջ 170 տեսակից միայն 4-ի դեմ՝ կոնկրետ գարդասիլ 4-ի պարագայում։ 2017 թվականին գարդասիլ 4 պատվաստանյութը, երբ որ նվիրեցին Հայաստանին, ՀՀ-ն, առանց ծանր ու թեթև անելու, ընդունեց այդ նվերը։ 13 տարեկան շուրջ 16000 աղջիկների պետք է պատվաստում կատարվեր, սակայն հրապարակեցին տվյալներ, ըստ որի միայն 1000 հոգի է այդ պատվաստանյութը ստացել»։ Խաչատրյանը նշեց, որ իրենք հարցում են ուղարկել ԱՆ. «Այս տարի ես հարցում էի ուղարկել Առողջապահության նախարարություն այն մասին,  թե ինչ իրավիճակ է այս մասով, ինձ պատասխանեցին, որ իրենք ձեռք են բերելու գարդասիլի նոր խմբաքանակ 2019 թվականին։ Մենք բուժինֆո ծրագրից տեղեկացանք, Վահե Տեր-Մինասյանն էր հայտարարում, որ 14-45 տարեկան բոլոր անձանց հրավիրում են պատվաստվելու պապիլոմա վիրուսի դեմ։ Մինչդեռ, երբ ուսումնասիրում ենք գարդասիլի ներդիր թերթիկը  (инструкция), ապա տեսնում ենք, որ այնտեղ ցուցված է 9-ից 26 տարեկան անձանց՝ անկախ սեռից և նույնիսկ նշում կա, որ 27 տարեկանից բարձր անձանց գարդասիլ չի արվում, ցուցված չէ։ Վերջերս հրապարակում տեսա, որ ԱՄՆ-ում արված հետազոտությունները ապացուցել էին, որ գարդասիլը բերում է չբերության, պակասեցնում է հղիությունների թիվը։ Հրապարակումներ շատ կան և բացասական և դրական, սակայն մենք չպետք է ուղղորդվենք հոդվածներով, հրապարակումներով, այլ պետք է ուղղորդվենք պաշտոնապես հրապարակված ներդիր թերթիկով  (инструкция)»։

Ինչպես փաստում  է տիկին Խաչատրյանն, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարիքային լուրջ խախտում է տեղի ունեցել.  «Այդ խախտումների պատճառները, իհարկե, պետք է բացահայտվեն։ Տեղեկություն կա և դա փաստացի է, որ այս տարի Առողջապահության նախարարը հրաման է արձակել, ըստ որի 14-ից 45 տարեկան բոլոր անձինք պետք է պատվաստվեն և այդ գործերը արդեն սկսվել են։ Մենք որոշ  բուժաշխատողների ֆեսբուքյան գրառումներից տեղեկանում ենք, որ  տարբեր տարիքի երիտասարդները հորդորվում, հրահրվում և գնում ստանում  են գարդասիլ պատվաստանյութ և ամենախնդրահարույց փաստերից մեկն այն է, որ Առողջապահության նախարարության կայքում  այդ հրամանը առկա չէ՝ այսինքն թաքցնում են մեր ժողովրդից, մեր քաղաքացիներից, կա փաստերի հիման վրա պատրաստած տեսահոլովակ, որտեղ մանրամասն նշվում է այն ամենն,  ինչի մասին ես խոսում եմ։  Հաջորդ հարցը՝ անցյալ տարի անվճար պատվաստանյութը կատարվում էր 13 տարեկան երեխաներին և նույնիսկ նշում կար, որ մնացած տարիքների անձինք, ովքեր ցանկանում են ստանալ պատվաստանյութ, կարող են վճարովի հիմունքներով ստանալ, մինչդեռ այսօր այդ երիտասարդները, ովքեր հաստատ 20 տարեկանից բարձր տարիք ունեն, ստանում են դա անվճար, եթե չկա հրաման, չկա ծրագիր և այդ ծրագիրը չի իրագործվում, ապա ինչու՞  են այդ երիտասարդներն անվճար ստանում։ Ես կարող եմ փաստել այդ տեսահոլովակից, որ այդ հրամանը կա և ըստ հրամանի է գործում և այդ հրամանը թաքցվում է»։

Մարինա Խաչատրյանի նշած տեսանյութը.

ԱԱԾ-ի կողմից զանգի հետ կապված տիկին Խաչատրյանը նշեց. «Ինձ հրավիրել են զրույցի և քանի որ «զրույցը» իրավական կատեգորիա չէ, բնականաբար, ես մերժեցի։ Պատճառը, մտածում եմ՝ իմ հրապարակումներն են, քանի որ նրանք բազմաթիվ են և տարբեր բովանդակության, իսկ կոնկրետ չգիտեմ, երևի գարդասիլի հետ է կապված, որովհետև ես համոզված եմ, որ այստեղ մեր ազգային անվտանգության հարց է, և ես ցանկանում եմ, որպեսզի ԱԱԾ-ն և մյուս կառույցները, ովքեր պատասխանատու են այս ամենի համար, զբաղվեն այս խնդրով և դեռ ավելին կասեմ՝  ես երեկ հարցազրույցի ժամանակ հորդորել եմ և հիմա էլ հորդորում եմ, որպեսզի Առողջապահության նախարարությունը, պատասխանատուները, կազմակերպիչները կասեցնեն այս ծրագիրը, նախարարը ետ կանչի իր հրամանը, այլապես ես եկող շաբաթ՝ երկուշաբթի օրը, պատրաստվում եմ հաղորդում  ներկայացնել հանցագործության մասին, և նաև մենք մեր բժշկական հանրության ուժերով չի բացառվում՝ մամուլի ասուլիս կազմակերպենք իրավաբանների ընդգրկումով և փորձենք ԱԺ-ում լսումներ անցկացնել։ Բազմաթիվ են այն բուժաշխատողները, ովքեր գիտակցում են այս ծրագրի  էությունը և հրաժարվում են։ Ես ցանկանում եմ, որ բոլոր այն մարդիկ, բժիշկները, ովքեր մասնակցում են այս ծրագրին և գուցե վարձատրվում են կամ չեն վարձատրվում, ես չգիտեմ, բայց իրենք մտածեն առաջին հերթին, թե իրենք ինչ են անում և լսեն ոչ միայն մի կողմին, այլ նաև հակառակ կողմի բերած փաստարկները, որոնք շատ ծանրակշիռ են։ Ես ներկայացնելու եմ փաստեր, դրանք շատ են, միայն այն չէ ինչ-որ ներկայացրեցի՝ օրինակ կերակրող մայրերի վերաբերյալ չկա որևէ կոնկրետ փաստ, ապացույց, որ անվնաս է,  նույնիսկ նշվում է, քանի որ դեղորայքի մեծ մասը դուրս է գալիս կրծքի կաթով, ապա խորհուրդ չի տրվում կերակրող մայրերին գարդասիլի պատվաստումը, բայց Առողջապահության նախարարությունն ասում է, որ կերակրող մայրերին կարելի է, այնքան շատ են փաստերը, որ պետք է հավաքագրել,  և ես այդ աշխատանքների եմ կատարում  փաստաբանների, իրավաբանների հետ։ Մի փոքր ժամանակ է պետք, նաև ասեմ, որ լռել չեմ կարող, որովհետև իմ արած հրապարակումների շնորհիվ մարդիկ սկսում են մտածել, սկսում են կարդալ և գիտակցում են, թե ինչ է կատարվում»։

Խաչատրյանը նաև ավելացրեց. «Նոր չէ, որ ես այս թեմայով խոսում եմ, սակայն վերջին տեսանյութն այն մասին, որ հրամանը թաքցվել է, ինձ ստիպեց կոնկրետ փաստեր ներկայացնել հանրությանը»։

Արտյոմ Առաքելյան

 

Նույն շարքից