Քաղաքական 

ՀՀԿ-ն տապալել է գազային պայմանագրերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը

Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի ու դրա կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի, փետրվարի հինգին քվեարկության ընթացքում տապալել  է խորհրդարանական չորս ուժերի նախաձեռնությունը՝ ստեղծելու գազային պայմանագրերի վերաբերյալ ժամանակավոր հանձնժողով սարքելու: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 44 պատգամավոր, դեմ՝ 58, ձեռնպահ՝ երեք:


Մինչեւ քվեարկությունը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ երկու օրերի ընթացքում ՀՀԿ-ն այդպես էլ հստակ պատասխան չի տվել  այն մասին, թե որտեղից է ձեւավորվել 300 մլն դոլար: Դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ պարզելու այդ պարտքի առաջացման պատճառները: Նմանատիպ կոչով է հանդես եկել նաեւ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է այն մասին, ոչ ԱԺ-ում երկու օր շարունակ այդ թեմայով բազմաթիվ ելույթներ են եղել:

Նույն շարքից