Ինդոնեզիայում Boeing 737 Max 8 օդանավի կործանումից մեկ օր առաջ Lion Air-ի օդաչուն կարողացել է կործանումից փրկել նույն օդանավը: Այս մասին հայտնում է CNBC-ն:
Քննությունը պարզել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 28-ին ինդոնեզական ավիաընկերության օդանավը բախվել է նույն խնդրի հետ, որը հաջորդ օրը դարձել է կործանման պատճառը: Ողբերգությունից ուղևորներին կարողացել է փրկել ծառայության մեջ չգտնվող օդաչուն, ով այդ պահին եղել է օդանավի հրամանատարների հետ:
Վերջինս կարողացել է արագ բացահայտել խնդիրը և հուշել օդաչուներին, թե ինչ պետք է անել աղետից խուսափելու համար: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:
Հենց հաջորդ օրը նույն օդանավը կործանվեց՝ սպանելով 189 մարդու