Հասարակություն 

Պատահարից օրեր անց վարորդը մահացել է

analitik.am

Մարտի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար էին բախվել «Մերսեդես C180» և «Մերսեդես E190» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես C180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 19-ին, ժամը 02.10-ին, վարորդը՝ 1946 թ. ծնված Սեդրակ Պողոսյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից