Բարի օր Հասարակություն 

Մորաքրոջ հարսին իբր պետք է բերեին նշանակելու. ԿԳ նախարարը՝ Ավշարի դպրոցում իրավիճակի մասին

analitik.am

Մարզպետարանի ենթակայության դպրոց է, պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք դեռ չեն կարգավորվում, այսօր էլ, երեկ էլ նախարարությունից ներկայացուցիչներ են գնացել այնտեղ, պետք է փորձել վերականգնել աշակերտների իրավունքները, բայց այդ հարցում պետք է ծնողներն էլ աջակցեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Ավշարի դպրոցում տեղի ունեցող զարգացումների մասին:

Հարությունյանի խոսքերով, վերջնագրերով խոսելու տարբերակը, որն ընտրվել է ճիշտ չէ. «Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով և իրենց երեխաների կրթական իրավունքները խախտելով»:

Հիշեցնենք, որ ծնողներն ու աշակերտները պահանջում են տնօրենի հեռանալը:

Լրագրողների հետ զրույցում նախարարը, խոսելով այն մասին, թե ինչպես է վերաբերում բարեկամական կապերին, քանի որ ըստ խոսակցությունների խոսքը վերաբերում է Արարատի մարզպետի մորաքրոջ հարսին, ասաց, որ նման բան չկա. «Մորաքրոջ հարսին իբր պետք է բերեին նշանակելու, սակայն որևէ նշանակում չի եղել: Ես չգիտեմ, թե ինչ գործընթաց է եղել»:

Հարությունյանը նշեց, որ դեմ է ծանոթ-բարեկամների նշանակմանը. «Խնամիաբարեկամական կապերով որևէ մրցույթ չի անցել, որևէ մեկը չի հաղթել»:

 

Նույն շարքից