ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) դիմել է Աժ նախագահին՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարական տալու հարցով: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Եթե նա եռօրյա ժամկետում դիմումը ետ չվերցնի, ապա այն կհամարվի ընդունված: