Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը վստահ է, որ գլուխ կհանի սուպերնախարարի պաշտոնից

analitik.am

Այսօր՝ մարտի 20-ին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե պատկերացնում է արդյոք այն ծանր բեռը, որն ունենալու է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո սուպերնախարարի կարգավիճակում, նշեց, որ վերջին շաբաթներին ինչ-որ չափով հատկապես Մշակույթի նախարարության խնդիրներով զբաղվել է, ծանոթացել է. «Բարդ է լինելու, բայց չլուծվող խնդիրներ չկան»:

Այն դիտարկմանը, թե մարզիկներն անհանգստացած են, որ ինքը չի կարող այդ ոլորտը ղեկավարել, Հարությունյանը հարցրեց՝ իսկ սպորտը լա՞վ վիճակում է, որ մարզիկներն են ղեկավարել. «Ես նրանց համար կլինեմ լավ նախարար»:

Հարությունյանը կարևորեց լավ փոխնախարարներ ունենալը, ովքեր կկարողանան որոշումներ կայացնել. «Պետք է որոշումներ կայացնելու մեխանիզմները հստակեցվեն, այդ ժամանակ ադրյունավետ կառավարում կլինի»:

 

Նույն շարքից