Բարի օր Հասարակություն 

Գարիկ Սարգսյանը կարդում է Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը /տեսանյութ/

analitik.am

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով մեկնեց Արարատի մարզ, որպեսզի անձամբ լսի քաղաքացիներին և ծանոթանա նրանց խնդիրներին: Արդյունքում վարչապետ Փաշինյանը նույնիսկ բանաստեղծություն գրեց:

Արարատի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետին շատ արագ միացավ նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով վերջին օրերին կրկին մամուլի գլխավոր հերոսներից մեկն է: Տարբեր հրապարակումներ կան այն մասին, որ վերջինս աչք ունի Աբրահամյանների ընտանիքի ունեցվածք վրա, խոսքը մասնավորապես ավազահանքերի մասին է: Ըստ մամուլի, Արարատյան դաշտավայրի ավազահանքերի մի մասը շահագործում են Ալիկ Սերգեյիչն ու իր խնամին՝ Ռանչպարի գյուղապետը, ով երեկ ընդհատակ էր անցել, մյուս մասը՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Տեղեկություններ կան, որ այդ հանքավայրերի վրա աչք ունի Արարատի հեղափոխական մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Իսկ վարչապետի արարատյան այցից հետո սոցկայքերում սկսել են քննարկել նաև Գարիկ Սարգսյանի պահվածքը: Մասնավորապես մի դրվագ չի վրիպել քաղաքացիների աչքից: Երբ այցի ժամանակ վարչապետին է մոտենում մի տարեց կին ու նամակ փոխանցում, մարզպետը սկսում է անթաքույց կերպով կարդալ այն՝ փորձելով հասկանալ, թե ինչ է գրված այնտեղ:

 

Նույն շարքից