Հասարակություն 

Ամերիկաբնակ հայազգի գործարարը Դուբայում հայկական երկնաքեր է կառուցում

analitik.am

Նյույորքյան «sbe» հյուրանոցային խումբը, որի սեփականատերը հայազգի գործարար Սեմ Նազարյանն է, հայտարարել է Մերձավոր Արևելքում «World of Wonders Real Estate Development» ընկերության հետ առաջին համատեղ նախագծի իրագործման մասին:

Խումբը «SLS» բրենդի անվան տակ 75 հարկանի երկնաքեր է կառուցելու Դուբայում, որը կրելու է «Downtown Dubai» անունը: Երկնաքերում ավելի քան 900 հազար սենյակ ունեցող հյուրանոց է լինելու, գրասենյակային տարածքներ, բնակարաններ: Շենքի կառուցումն ավարտվելու է 2020 թվականին:

Սեմ Նազարյանը հայկական, հրեական, իրանական ծագում ունի: Նա ծնվել է 1975 թվականին Թեհրանում, որտեղից էլ ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։

Նույն շարքից