Քաղաքական 

Հույս ունեմ արդյունավետ բանակցություններ վարել Հայաստանի նախագահի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ խնդրի լուծման եւ հրադադարի ռեժիմի խախտմանը վերաբերող հարցեր: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:


«Հույս ունեմ, որ Հայաստանի նախագահի հետ այսօր արդյունավետ բանակցություններ կվարենք»,-հավելել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են տարածաշրջան: Նախօրեին նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւի հետ, իսկ այսօր՝ փետրվարի 5-ին, նրանք կլինեն Երեւանում եւ հանդիպումներ կունենան ՀՀ ղեկավարության հետ:

Նույն շարքից