Հասարակություն 

2018-ին Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը 18 տոկոսով ավելացել է

analitik.am

«ТурСтат» վերլուծական գործակալությունը ներկայացրել է 2018 թվականին ռուս զբոսաշրջիկների այցելած երկրների վարկանիշը՝ վերլուծելով նախորդ տարվա արդյունքներով Ռուսաստանից արտերկիր կատարած արտագնա զբոսաշրջային ուղևորությունների վիճակագրությունը:

Նշվում է, որ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում օտարերկրյա երկրների շարքում 24-րդ տեղն է զբաղեցնում: Իսկ 2018 թվականին Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը 18 տոկոսով ավելացել է՝ մինչև 434 հազար:

Օտարերկրյա պետությունների առաջին տասնյակում, որոնք ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում նախընտրելի են եղել անցյալ տարի արտերկիր կատարած արտագնա զբոսաշրջային ուղևորությունների թվով, ներառվել են․

Թուրքիա (5մլն 719 հազար)

Աբխազիա (4,496 հազար)

Ֆինլանդիա (3.361 հազար)

Ղազախստան (2.955 հազար)

Ուկրաինա (2.290 հազար)

Չինաստան (2.018 հազար)

Էստոնիա (1.798 հազար)

Գերմանիա (1.297 հազար)

Վրաստան (1.233 հազար)

Թաիլանդ (1,173 հազար)

Նույն շարքից