Քաղաքական 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:


«Փայլուն ակադեմիական կրթությունը, երկրորդ աշխարհամարտում անցկացրած չորս տարիները Ձեզ դարձրել են մեր կերպարվեստի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկը, ում համար թանկ է մարդկային յուրաքանչյուր կյանք եւ ով չի դադարում հիանալ ու հիացնել բնության հրաշք պատկերներով:

Հոբելյանական տարեդարձի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից