Հասարակություն 

Ինչու «քենսըլ» արեցին Արսեն Թորոսյանի հետ հանդիպումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դժվար էր պատկերացնելը, որ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն այդքան կառչած կլինի սեփական աթոռից, բացի նրանից, որ նա չերկնչեց սեփական թիմակիցների դեմ գործեր հարուցելուց, անձամբ Քոչարյանի դեմ դատական նիստին մասնակցելուց, հիմա էլ ամեն ինչ անում է` իր անիմաստ կյանքն այդ աթոռին երկարացնելու համար»,- ասաց ԱԺ իշխանական աղբյուրը` տեղեկացնելով, որ օր էր ֆիքսված` մարտի 19-ը, և Արթուր Դավթյանը, դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ-ին ներկայացնելուց առաջ, պետք է հյուրընկալվեր մարդու իրավունքների հանձնաժողովում, պատասխաներ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, սակայն պարզվել է, որ այս պահին «արձակուրդում» է, և հանդիպումը հետաձգվում է։

Ի դեպ, նախորդ շաբաթ էլ սպասվում է «Իմ քայլի» հանդիպումն Արսեն Թորոսյանի հետ՝ նրա ֆեյսբուքյան հայտնի ստատուսի պարզաբանման առնչությամբ, սակայն այն ևս «քենսըլ»  արվեց. «Ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը գտավ, որ դա միջանձնային` առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և Արսեն Թորոսյանի հարաբերություններն են, ուստի հանդիպում պետք չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 100
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    102
    Shares

Նույն շարքից